News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Այս մասին հայտնում է Cruxnow-ն՝ մեջբերելով Չարլզ Քոլինզի հոդվածը։

Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ, ինչպես նաև Լորդերի պալատի կաթոլիկ անդամ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը սոսկ խորհրդանշական չէ, այլ «հզոր հայտարարություն է վայրագությունների դեմ և քայլ դեպի ապագա ցեղասպանությունների կանխում»:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես  ցեղասպանություն են ճանաչվել աշխարհի բազմաթիվ երկրներ։

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը հիշում է Ցեղասպանությունը, որն ըստ եկեղեցական առաջնորդների՝ խորապես հուզել է միլիոնավոր մարդկանց և շարունակում է մնալ նրանց հավաքական հիշողության մեջ:

«Միացյալ Թագավորությունը միշտ եղել է համաշխարհային ասպարեզում մարդու իրավունքների և արդարության պաշտպանության առաջնագծում։ Պատմական անձինք, ինչպիսիք են նախկին վարչապետներ Դևիդ Լլոյդ Ջորջը և Սըր Ուինսթոն Չերչիլը, բացահայտ խոսել են 1915-1923 թվականներին հայերի զանգվածային սպանությունների մասին՝ դրանք անվանելով համապատասխանաբար «1915 թվականի Հոլոքոստ» և «հայերի վտարում Փոքր Ասիայից», - ասված է եկեղեցականների նամակում:

Վերջիններս Ռիշի Սունակին ուղղված իրենց նամակում նաև նշել են․ «Ձեր նախորդների այս հաստատումներն ընդգծում են տեղի ունեցած իրադարձությունների նշանակությունը և դրանց պաշտոնական ճանաչման կարևորությունը: Վերջին տարիներին համաշխարհային հանրությունը զգալի հաջողությունների է հասել պատմական անարդարության ճանաչման հարցում, այդ թվում՝ առանցքային դաշնակիցներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և մի քանի եվրոպական երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»։

Նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։

Նրանք նշում են, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի ավերիչ պատերազմից հետո Ադրբեջանը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ արշավ սկսեց, որի նպատակն էր ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելը։

Նրանք նաև հիշեցրել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը՝ շեշտելով, որ դա Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էր։

Նրանք ընդգծել են, որ հայկական սփյուռքը ձևավորվել է ոչ թե բնական գաղթի արդյունքում, այլ այն պատճառով, որ հայ ժողովուրդը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ մահվան երթերի ուղարկվելով դեպի սիրիական անապատներ, իսկ նրանց եկեղեցիներն ու տները այրվեցին ու հիմնովին ավերվեցին։

«Նույնը կատարվում է հիմա։ Այսօր Ադրբեջանի կառավարությունը՝ Թուրքիայի աջակցությամբ, շարունակում է սպառնալ Հայաստանին և ճնշում է գործադրում Հայաստանի ավելի շատ տարածքների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար։ Ճանաչման նման ակտը ոչ միայն կհարգեր տուժածների հիշատակը և կհաստատեր արդարությունը, այլև կհաստատեր Մեծ Բրիտանիայի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հստակ ազդակ կհանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ դադարեցնելու իրենց ագրեսիան Հայաստանի դեմ», - նշել են եկեղեցականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ