Ես ի՞նչ իմանամ։ Այսպես արձագանքեց դատավոր Վահագն Մելիքյանը դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վնգստացող դատավորներ» արտահայտությունից հետո հիմա էլ ասում է, որ կա դատական մաֆիա, ի՞նչ մաֆիա է դա։

Անդրադառնալով նրան, որ վարչապետը ընդհանրական է ասել, հետևաբար դա նաև իրեն է վերաբերում, դատավորն արձագանքեց. «Դա ձեր կարծիքն է»։

Նա նաև հայտարարեց, որ ինքն իրեն մեղավոր չի համարում և չցանկացավ մեկնաբանել վարչապետի հայտարարությունները։

Նշենք, որ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով ՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:

Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորների գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։