Ալիևացավով տառապող մարդն ինձանից ի՞նչ պիտի ուզի․։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6–ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ են ուզում ձեզնից։
Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, որ սա մաքուր իրավական պրոցես է, պետք չի Ալիևին խառնել, նա արձագանքեց. «Չխառնե՞նք Ալիևին, բա ո՞ւմ խառնենք։ Դե եթե իրավական պրոցես է, նստեք նայեք իր իրավական խայտառակությունները։ Դուք հնարավորություն ունեք ամեն օր տեսնեք»։ Հարցին՝ 12 ընդդիմադիր ուժերի միանալը ի՞նչ կփոխի, նա պատասխանեց. «Ամեն ինչ կփոխվի, այ դա էլ գաղտնի պլանն է»։





























