Պերուի անտառային տնտեսության և վայրի բնության ազգային ծառայության (SERFOR) աշխատակիցները կանխել են Լիմայի օդանավակայանից կեղտոտ գուլպաների մեջ թաքցված ավելի քան 3 հազար տարանտուլների մաքսանենգ արտահանման փորձը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին։
Գործակալության տեղեկություններով՝ Գերմանիայի երկու և Լեհաստանի մեկ քաղաքացի փորձել են սարդերի խոշոր խմբաքանակ տեղափոխել Գերմանիա։ Ուղեբեռի ստուգման ժամանակ SERFOR-ի աշխատակիցները նկատել են, որ երեք ճամպրուկներում ինչ-որ բան է շարժվում։ Դրանց ներսում նրանք հայտնաբերել են կեղտոտ գուլպաների մեջ թաքցված ավելի քան 3 000 տարանտուլ։ Սարդերը զարգացման տարբեր փուլերում էին՝ ձվերից և մատղաշ առանձնյակներից մինչև խոշոր, հասուն առանձնյակներ։
SERFOR-ի ներկայացուցիչ Կորա Սուարեսի խոսքով՝ Եվրոպայում մեկ կենդանի առանձնյակի դիմաց կարելի է ստանալ մոտ 500 եվրո։ Այսպիսով, կենդանի բեռի ամբողջ խմբաքանակի արժեքը կարող էր կազմել շուրջ 1,5 միլիոն եվրո։ Բեռը տեղափոխող օտարերկրացիները ձերբակալվել են ոստիկանության կողմից։ Նրանց սպառնում է քրեական հետապնդում մաքսանենգության փորձի համար։
Գործակալությունը հաղորդել է, որ, Ինտերպոլի տվյալներով, վայրի կենդանիների ապօրինի առևտուրն ամբողջ աշխարհում հանցագործներին տարեկան շուրջ 20 միլիարդ դոլարի եկամուտ է բերում։





























