Տեղյակ չեմ։ Այսպես արձագանքեց դատավոր Գուրգեն Մալխասյանը լրագրողների դիտարկմանը, որ ԲԴԽ որոշմամբ իր որդուն՝ Հովհաննես Մալխասյանին հանվել է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:

Ի՞նչպե՞ս, դուք տեղյակ չեք ձեր որդո՞ւց, հարցին էլ արձագանքեց. «Ոչ»։

Նշենք, որ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի հրամանով ՝ դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել:

Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորների գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։