News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Օմսկում 8-ամյա դպրոցականն ինքնասպան է եղել: Խանութից վերադառնալով՝ մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի դին: Ըստ «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի, երեխայի կողքին կիմոնոյի գոտի է եղել:

Աղբյուրի համաձայն, հարուցվել է քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» հոդվածի հատկանիշներով: «Ընտանիքը, որտեղ դեպքը տեղի է ունեցել, բարեկեցիկ եւ լիարժեք է: Նրանք նաեւ ավագ երեխա ունեն, ով 11 տարեկան է: Տղայի մայրը շատ ծանր հոգեբանական վիճակում է»,- ասել է Ռուսաստանի Օմսկի մարզի Քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Լարիսա Բոլդինովան:

«Մենք չենք բացառում, որ ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ, քան ներկայացվում է: Տարբեր վարկածներ են դիտարկվում. դժբախտ դեպքի հետեւանքով մահից մինչեւ ինքնասպանություն»,- ասել է պաշտոնյան:

Դատելով սոցիալական ցանցի էջից՝ տղան առցանց խաղերով էր տարված: Իր էջում գրել է, որ հերթական խաղի նոր մակարդակն է հաղթահարել: Այդ խաղում նաեւ հրաձգություն կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ