News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Որոնողները Վլադիվոստոկի ափերին Խաղաղօվկիանոսյան նավատորմի ՌՕՈւ 14-րդ կանոնավորող ավիաէսկադրիլիայի հազվագյուտ մոդիֆիկացման Իլ-2ԿՌ հարձակողական ինքնաթիռ են գտել, որն անհետացել էր 70 տարի առաջ՝ անձակազմի երկու անդամների հետ միասին: Այդ մասին շաբաթ հաղորդել է «Ավիապոիսկ» որոնողական միավորումը:

Կզմակերպության տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է 1944թ.-ի հուլիսի 21-ին, երբ Ռուսկի կղզու Ժիկտկովա վայրում շարժվող թիրախի ուղղությամբ հրետանային մարտկոցի կանոնավորող կրակի առաջադրանք կատարել: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ինքնաթիռը դուրս է եկել ամպամած հատված եւ շարունակել թռիչքը Ռուսկի կղզու արեւելյան ափերի ուղղությամբ, սակայն 1-2 րոպե անց գործող շարժիչով հայտնվել է ջրում Ախլեստիշեւայից 800 մետր հեռավորության վրա:

«Ինքնաթիռն անձնակազմով, որի կազմում օդաչու կրտսեր լեյտենանտ Գավրիլա Մարիշեւն էր եւ կապի էսկադրիլիայի պետ կանոնավորող Ֆյոդոր Լատուխովը, խորտակվել է: Ինքնաթիռի որոնումները անարդյունք են եղել»,- հաղորդում է կազմակերպությունը:

Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերել է Պրիմորյեի բնակիչը եւ հայտնել այդ մասին «Ավիապոիսկին»: Սուզորդները վթարի վայրում հետախուզություն են իրականացրել 17 մետր խորության վրա եւ հայտնաբերել են շարժիչ, շեղբեր, շեղբեր եւ խորտակված ինքնաթիռի զրահապատ կառույցի մասեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ