News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լրագրող Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական:

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝նախորդ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի հայտնի մտավորականների հետ հանդիպման ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնն էր առաջարկել Էթյեն Մահչուփյանին եւ դրական պատասխան ստացել:

Դավութօղլուն Մահչուփյանի հրամանը ստորագրելու որոշման մեջ շեշտել է, որ նա աչքի է ընկել Թուրքիայի ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության եւ պետության նկատմամբ իր վերաբերմունքով:

Նշվում է, որ Էթյեն Մահչուփյանը զբաղվելու է քրդական հարցի կարգավորման, Հայկական հարցի եւ ազգային փոքրամասնությունների խնդիրներով:

Նշենք, որ Էթյեն Մահչուփյան Հրանտ Դինքի մահից հետո որոշ ժամանակ գլխավորել է Ստամբուլի հայկական Ակոս շաբաթաթերթը, որից հետո աշխատել է մի շարք թուրքական պարբերականներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ