News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համատեղ պատժամիջոցները շատ ցավոտ են, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը լատվիական հեռուսաընկերության հետ հարցազրույցում։

«Կարծում եմ՝ դուք տեսնում եք, թե ինչպես է արժեզրկվել ռուբլին։ Տեսնում եք՝ որքան գումար է Մոսկվան ստիպված ծախսում այն պահպանելու համար։ Տեսնում եք, թե ինչպես է ավելանում գնաճը։ Ցավոք, տնտեսական բարդությունները աճում են նաեւ ռուսաստանցիների համար, եւ մենք շատ ենք ցավում, որ ռուսական կառավարությունը նման որոշում է կայացրել», — Նուլանդի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»։

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Մինսկի խաղաղ համաձայնագրի բոլոր պայմանները կատարելու դեպքում եւ ամերիկյան, եւ եվրոպական պատժամիջոցները կարող են վերացվել, փոխանցում է Gazeta-ն։

«Բայց դա Ռուսաստանից եւ նրա դրածոներից կպահանջի քայլեր ձեռնարկել Ուկրաինայի սահմանին ինքնիշխանությունը վերականգնելու, մարտերը դադարեցնելու, տեխնիկան եւ կենդանի ուժը հետ տանելու եւ Ուկրաինայի խաղաղությանն ու բարգավաճմանը չխանգարելու, ինչպես նաեւ  Ուկրաինայի համար խաղաղ հարեւան լինելու ուղղությամբ», — ասել է Նուլանդը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ