News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, եթե չստանա պաշտոնական ներողություն այսպես կոչված «Ազատության նավատորմի» վրա իսրայելական զինվորների հարձակման արդյունքում Թուրքիայի 8 եւ թուրքական ծագմամբ ամերիկյան մի քաղաքացու մահվան համար:  

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե բացի ներողություններից, Անկարան ակնկալում է, որ Իսրայելը փոխհատուցում կվճարի զոհվածների հարազատներին:

Թուրքական ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով, այդ քայլը կարող է որոշակի իմաստով հանել լարվածությունը երկու երկրների հարաբերություններում:
Թուրքիան արդեն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը Իսրայելի ռազմական ավիացիայի թռիչքների համար:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նախօրեին թուրքական ղեկավարությունը հրաժարվել է մասնակցել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներին:

Թել-Ավիվը հայտարարել է, թե մտադիր չէ ներողություն խնդրել Թուրքիայից, քանի որ իսրայելցի զինվորականները միայն ինքնապաշտպանության են դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ