News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 29
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը


Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ երեւանյան հանդիպմանը, որը տեղի էր ունենում «Սարն ի վեր» նախագծի շրջանակում, այսօր` դեկտեմբերի 11-ին, «Մոսկվա» կինոթատրոնում սկանդալ տեղի ունեցավ: Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խեղաթյուրել է իր թարգմանության տեքստը, այն դարձրել «թուրքամետ» (ֆոտոռեպորտաժ):

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը աղմուկ բարձրացրեց, երբ հանդիպման ավարտին կազմակերպիչները հնարավորություն չտվեցին հեղինակին հարցեր ուղղել:

«Հազիվ էլ սենց հիմարություն «Հրանտ Դինք» հիմնադրամը աներ, հիմնադրամը իբր հայկական է, իրականում թուրքական է»,- դահլիճից դուրս գալով արձագանքեց Ռ.Մելքոնյանը, ում կարծիքով, կարեւորագույն հարցերը հանդիպմանը չտրվեցին:

«Շատ կարեւոր հարցեր պետք է տրվեին: Գրքում Ջեմալը գրում է, որ հայերը 1992-1993 գրավեցին Լեռնային Ղարաբաղը, օկուպացրեցին Ադրբեջանի 20 տոկոսը: Պետք է հարցնել իր պես մարդը, որը խոսքի ազատության ջատագով է, ինչու է կրկնում ալիեւյան հռետորությունը: Գրքի հրատարակիչը «Հրանտ Դինք» հիմնադրամը, կամայականորեն փոփոխություններ է արել, թարգմանության տեքստում: Հանել են թարգմանչի տողատակերը, մասնավորապես «Ղարաբաղի գրավման եւ Ադրբեջանի  տարածքների օկուպացման» մասով, որ ես նշել էի, որ հասարակությունը չի ընդունում այս կարծիքը ու դա հակասում է պատմական իրողություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Գրքի թարգմանիչը հայտնեց, որ տեքստից հանվել է նաեւ իր գրառումը ԱՍԱԼԱ-կազմակերպության վերաբերյալ.

«Այն ներկայացված է որպես տեռորիստական կազմակերպություն, իմ գրառման մեջ  նշված էր, որ հայ հասարակությունը ԱՍԱԼԱ-ի նկատմամբ չունի տեռորիստական կազմակերպության մոտեցում եւ բազմաթիվ այլ խեղաթյուրումներ կան»:

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ իր արած նշումները հեռացնելը «Հրանտ Դինք» հիմնադրամը պատճառաբանում է նրանով, որ  դրանք կարող են խանգարել  հայ-թուրքական երկխոսությանը:

Այս խնդրով թարգմանիչը դիմել է հիմնադրամի իրավաբանին, քանի որ ըստ պայմանագրի գիրքը հրատարակելուց առաջ պետք է տեքստը համաձայնեցվեր թարգմանչի հետ:

Բացի գրքում առկա խեղաթյուրումների վերաբերյալ հարցերից Ռուբեն Մելքոնյանին հետաքրքիր էր նաեւ, թե ինչպես է Ջեմալ փաշայի թոռը վերաբերվում փոխհատուցման խնդրին:

«Մենք արդեն թեւակոխել ենք այն փուլ, որ Հայոց ցեղասպանությունը զուտ բարոյական հարթությունից, ներողությունից, Ցեղասպանություն բառն արտասանելուց անցնելու է իրավական հարթություն: Իրավական հարթությունում կա փոխհատուցման խնդիր: Ինձ հետաքրքիր էր իմանալ՝ Ջեմալ Փաշայի թոռան կարծիքն այդ մասին: Ինչպես է նա պատկերացնում դա, շատ մտավորականներ այդ հարցից խուսափում են»,- նշեց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանը Հասան Ջեմալի հեղինակած «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի Երեւանյան շնորհանդեսը,  նրա հետ հանդիպումը անվանեց ֆիկտիվ:

«Սա հերթական գրանտ ստանալու ու գրանտը հաջողությամբ մարսելու ծրագիր էր: Ժողովուրդը չէր եկել նրան ծափահարելու: Եթե այդ հարցերը տալու հնարավորությունը չտրվեց,  ուրեմն սա ֆիկտիվ միջոցառում էր, որը հատկապես եվրոպական ամբիոնների  համար շատ հաճելի է: Այստեղ ներկա դեսպանատան աշխատակիցների համար սիրուն թատերական ներկայացում էր, որը հաջողությամբ ավարտվեց»,- նշեց պատմաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեռնոգորիայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել հուշահամալիրի ծառուղում, այնուհետև...
Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ
Հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2022 թվականի Գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառի…
Լիտվայի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Լիտվայի նախագահը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել…
Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Այնուհետեւ խորհրդարանականները շրջել են եղեւնիների պուրակում, այցելել…
Արարատ Միրզոյանը Բրյուսելում ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի...
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է…
Ամենաշատ