Ուզբեկստանը չեղարկել է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷՍ)՝ քրեական պատիժների կատարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Երկրի նախագահ Իսլամ Քարիմովի համապատասխան որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին:
Նախագահը փաստաթղթերին համապատասխան հանրապետության ԱԳՆ-ին հանձնարարել է դեպոզիտարի համապատասխան ծանուցում ուղարկել՝ Ուզբեկստանի կողմից միջազգային տվյալ պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում քրեական պատիժների կատարման ոլորտում համագործակցության համաձայնագիրը ստորագրվել էր 2006 թ. հունիսի 30-ին Մինսկում: 2008 թ. վերջին Ուզբեկստանը դադարեցրել էր իր անդամակցությունը ԵվրԱզԷՍ-ին, ինչպես նաեւ միջազգային մի շարք պայմանագրերին, որոնք գործում են տվյալ կազմակերպության շրջանակում: