News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին բանկերում եւ փոխանակման կետերում իրականացվել են ՀՀ բանկային եւ արժութային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանն ուղղված շուրջ 170 ստուգումներ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ՀՀ տարածքում գործող թվով 16 առեւտրային բանկի եւ 12 փոխանակման կետի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ տուգանքի, լիցենզիայի կասեցման եւ նախազգուշացման տեսքով:

Ընդհանուր առմամբ, բանկերի եւ փոխանակման կետերի նկատմամբ նշանակված տուգանքներից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է գանձման շուրջ 40.000.000 քառասուն միլիոն ՀՀ դրամ:

Միաժամանակ, թվով 23 ֆինանսական կազմակերպության նկատմամբ կիրառվել է նախազգուշացում՝ ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու հանձնարարականով, ինչպես նաեւ կասեցվել են 3 փոխանակման կետերի գործունեության լիցենզիաները:

Միեւնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ արտարժութային շուկայում տեղի ունեցած դեպքերի վարչական վարույթները կրում են շարունակական բնույթ եւ ՀՀ տարածքում գործող այլ բանկերի եւ փոխանակման կետերի կողմից թույլ տրված նմանատիպ խախտումները կքննարկվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման եւ վերահսկողության հանձնաժողովի հաջորդ նիստերի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ