News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մադրիդում անցկացվող ըմբշամարտի Իսպանիայի Մեծ մրցանակի խաղարկությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ապահովել են առնվազն մեկ արծաթե մեդալ:

96 կգ քաշային Էդգար Ենոքյանը երեք հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կպայքարի Իրանի ներկայացուցիչ Ա.Թահանի հետ: 1/8-րդ եզրափակիչում Է.Ենոքյանը 10:0 հաշվով հաղթեց գերմանացի Օ.Վագներին, քառորդ եզրափակիչում` 12:0 հաշվով հնդիկ Մ.Խատրիին: Իսկ կիսաեզրափակիչում Է.Ենոքյանը 3:4, 3:1 հաշվով առավելության հասավ գերմանացի Ն.Գրաֆի նկատմամբ:

55 կգ քաշային Գեղամ Բաբախանյանը մեկական պարտությունից եւ հաղթանակից հետո երրորդ տեղի համար կգոտեմարտի թուրք Ա.Պեկերի հետ:

60 կգ քաշային Արթուր Առաքելյանը կիսաեզրփակիչում 5:6, 1:3 հաշվով պարտվեց տաջիկ Կ.Վիտալիին եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ռուսաստանցի Այանիտովի հետ:

74 կգ քաշային կարգում Սուրեն Մարկոսյանը եւս իրավունք է նվաճել հանդես գալ երրորդ տեղի համար գոտեմարտում: Նրա մրցակիցը կլինի ղազախ Օ.Սեյֆադինը:

Մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 11-ին, ուշ երեկոյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ