News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հունվարի 7-11-ին, 14-20 տարեկան պատանիների համար կազմակերպել էր Ձմեռային Վիքի ճամբար Աղվերանի «Ոսկե Գետակ» հանգստյան տանը: Ճամբարի կազմակերպմանն աջակցել էր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ ապահովելով բարձրակարգ ինտերնետ կապ: Հունվարի 10-ին Ձմեռային Վիքի ճամբարի մասնակիցները հայերեն վիքիպեդիան 42-րդ հորիզոնականից բարձրացրին 41-րդ հորիզոնական վիքիպեդիաների ընդհանուր վարկանիշային սանդղակում։

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները` ազատ խմբագրման ձեւաչափով։ Վիքիպեդիա եւ քույր նախագծերը համացանցում բովանդակություն ընձեռնող կայքերի լավագույն հնգյակում են:

Վիքիպեդիան օրական միլիոնավոր ընթերցողներ ունի ողջ աշխարհից, հարյուր հազարավոր կամավոր խմբագիրներ՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունից: Վիքիպեդիան ազատ որակյալ կրթական նյութեր ստեղծելու եւ քո երկիրն իր ողջ բազմազանությամբ համաշխարհային հանրությանը ներկայացնելու լավագույն հարթակն է: Այդ է պատճառը, որ Վիքիպեդիայից օգտվելը եւ այն համալրելը դարձել է ազգային ինքնության տարածման, ճանաչման եւ մայրենի լեզվի պահպանման կարեւորագույն գործիք:

Զարգացած բազմաթիվ երկրներում վիքիպեդիան եւ վիքի նախագծերը դպրոցների եւ համալսարանների ուսումնական պրոցեսի պարտադիր մաս են կազմում: Քանի Հայաստանում դեռ չի արմատավորվել նման մոտեցումը, «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է զանազան վիքի միջոցառումներ, որոնց նպատակն է տարածել համագործակցությամբ բարձրարժեք ազատ բովանդակություն ստեղծելու վիքի մշակույթը՝ համալրել վիքի խմբագրողների բանակը, արդեն դպրոցից արմատավորել համատեղ ստեղծագործելու վիքի գաղափարները եւ սովորեցնել վիքի գործիքները:

2014 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպեց Վիքի ճամբար Վանաձորում, որն իր արդյունավետությամբ գերազանցեց համաշխարհային բոլոր վիքի նախագծերին՝ Լոնդոնի Վիքիմանիա ամենամյա համաժողովում այն ճանաչվեց Վիքիմեդիա լավագույն նախագիծ:

2015 թվականին «Վիքիմեդիա Հայաստանը» ծրագրում է 4 վիքի ճամբար կազմակերպել, այդ թվում 2 միջազգային:

2015 թվականի Ձմեռային Վիքի ճամբարին մասնակցել են 14-20 տարեկան նորեկներ, որոնց մասնակցության ծախսերը հոգացել էին ծնողները եւ ակտիվ վիքիխմբագիրներ: Ճամբարի ընթացքում պատանիները զարգացրել են վիքիբառարանը, վիքիպահեստը եւ վիքիպեդիան, սովորել են հայկական երգեր, ինչպես նաեւ մասնակցել ինտելեկտուալ խաղերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի վաճառքը մեկնարկել է
Բաժնետոմս կարելի է ձեռք բերել MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով...
Հունիսի 6-ին՝ ժամը 01:00-07:00-ը, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը...
Team Telecom Armenia-ն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO)
Ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն հատ բաժնետոմս...
Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ
Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ...
ՀՌՀ-ին 2022 թվականին 1 ծրագրի իրականացման համար 325 մլն դրամ է հատկացվել
Այսպիսով, պետբյուջե է վերադարձվել 12 մլն դրամ․․․
SIOP նախագահն ուրախությամբ նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն ու տպավորիչն էր
Ավարտվեց մայիսի 18֊21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության...
Ամենաշատ