News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների մարմիններն այսօր՝ հունվարի 13-ին, 20։0-ի մոտ տեղափոխեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ եղեկեցում մեծ թվով մադիկ են հավաքվել, նրանց թիվը գնալով մեծանում է։ Սպանվածների հարազատներից բացի եկեղեցի են եկել նաեւ մեծ թվով գյումրեցիներ՝ ցավակցելու հարազատներին եւ հարգանքի տուրք մատուցելու դաժան սպանդի զոհերին։

Եկեղեցում են նաեւ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Նշենք, որ Ավետիսյանների հոգեհանգստը կկայանա վաղը՝ հունվարի 14-ին,  քաղաքացիական  հոգեհանգիստը՝ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին։   

Ընտանեկան սպանդից հրաշքով փրկված 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանն այս պահին Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ