News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Կոսովոյի խռովությունները չեն ազդել հայ խաղաղապահների ծառայության վրա:

Խաղաղապահ բրիգադից NEWS.am-ին հայտնեցին, որ հայ խաղաղապահների հետ ամեն ինչ կարգին է:

Հիշեցնենք, որ Հայաստանը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2004 թ. փետրվարի 12-ից:

Կոսովոյի Պրիշտինա նահանգում հերթական խռովությունների հետեւանքով  վիրավորվել է առնվազն 80 մարդ: Ըստ «Ֆրանս Պրեսսի»՝  տուժածների թվում կա 56 ոստիկան: Շուրջ 120 մարդ ձերբակալվել է, փոխանցում է «Ռեյթերը»: Կարճ ժամանակով ձերբակալվել է նաեւ  Պրիշտինայի քաղաքապետ Շպենդ Ահմեդին:  Ամբոխը ցրելու համար ոստիկանները ռետինե փամփուշտներ եւ  արցունքաբեր գազ են օգտագործել:

Խռովությունները հրահրել են կոսովո-ալբանական ծայրահեղականները, որոնք դժգոհ են տեղի իշխանությունների գործողություններից, որոնք դեռ  օրինագիծ չեն ընդունում «Տրեպչա» լեռնարդյունաբերական գործարանի վերահսկողության վերաբերյալ. այն գերազանցապես Սերբիայի սեփականության տակ է: Կոսովոյում Սերբիայի ներկայացուցիչները եւ պաշտոնական Բելգրադը ակտիվ հակազդում են պատրաստվող որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ