News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2010թ. առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է 21 հազար 198 ծնունդ, ինչն ավելին է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայաստանի արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության տվյալներով 2009թ. հունվար-հունիսի ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 20 հազար 124 երեխա:

Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է ամուսնությունների, աճել՝ ամուսնալուծությունների թիվը: 2010թ. առաջին կիսամյակում գրանցվել է 8 հազար 730 ամուսնություն՝ նախորդ տարվա 8 հազար 866-ի դիմաց, եւ ամուսնալուծության 1552 դեպք՝ 2009թ.-ի 1501-ի դիմաց:

Աննշան փոխվել է մահացության դեպքերի թիվը: 2010թ առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 14 հազար 447 մահվան դեպք` 2009թ-ի նույն ժամանակաշրջանի 14 հազար 465 դեպքի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ