News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստան պլանավորված է ապրիլին. սպասվում են նրա հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Այդ մասին երկուշաբթի Մինսկում հայտնել է Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Լեոնիդ Զայացը, հատնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նշանակալի իրադարձությունը՝ երկու երկրների նախագահների հանդիպումը Վրաստանում, նախատեսվում է ապրիլին»,- հայտարարել է նախարարը տնտեսական համագործակցության գծով բելառուսա-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Զայացը վրացական պատվիրակությանն առաջարկել է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման ուղղված քայլերը: Զայացը նշել է, որ դրա մակարդակը չի կարող բավարարել երկու կողմերին, քանի որ չի համապատասխանում երկրների ներուժին:

Բելառուսի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարարն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը, որպեսզի «ապրիլին նախագահներին ներկայացվեն գործնական աշխատանքի արդյունքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ