News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգի Դերիկի շրջանում ապրող հայազգի Զեքերիա Սաբունջին դիմում է ներկայացրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցություն՝ նրանց կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու դառնալու համար։

Թուրքական DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդինի Դերիկի շրջանում ապրող 3 հայերից Զեքերիա Սաբունջին, ով 25 տարի առաջ շրջանում անկայուն վիճակի պատճառով լքել էր տունը եւ վերադարձել է 2 տարի առաջ, դիմում է ներկայացրել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն՝ Մարդինից պատգամավորի թեկնածու դառնալու համար։

Ամուսնացած եւ 3 երեխաների հայր 58-ամյա Զեքերիա Սաբունջին նշել է, թե ուրախ է, որ HDP-ն 100 տարի անց Թուրքիայում հնարավորություն է տվել հայերին եւ մյուս ազգային փոքրամասնություններին արտահայտվել խորհրդարանում։ «Ես էլ այդ հնարավորությունը տեսնելով՝ որոշեցի լինել խորհրդարանում։

Նշենք, որ Զեքերիա Սաբունջին 2 տարի առաջ վերադարձել է հայրական տուն եւ սկսել պապերի տնկած ձիթենիներից հավաքել պտուղները եւ քամված յուղով օճառներ պատրաստել։

Թուրքիայի խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ