News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

2014 թվականի տվյալներով, Չինաստանի բնակչության թիվը հասել է 1 մլրդ 367 մլն մարդու: Մեկ տարվա ընթացքում այն ավելացել է 7.1 միլիոնով: Այս մասին ասված է Չինաստանի Պետական վիճակագրական վարչության հրապարակած հաղորդագրությունում:

Գերատեսչության տվյալներով, անցյալ տարի երկրում 16.9 մլն ծնունդ եւ 9.8 մլն մահ է արձանագրվել:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Չինաստանում պահպանվում է գենդերային նկատելի անհավասարակշռությունը. տղամարդկանց թիվն այստեղ 33.8 մլն-ով գերազանցում է կանանց թվին:

Մինչեւ 16 տարեկան երեխաներն ու դեռահասները կազմում են Չինաստանի բնակչության 17.5%-ը: Երկրի աշխատունակ բնակչության թիվը (16-60 лет) կազմում է 67%, իսկ տարեցները՝ 60 տարեկանն անց, 15.5%-ն են:

Չինաստանի բնակչության կեսից ավելին (54.8%) բնակվում է քաղաքներում, մինչեւ գյուղական շրջանների բնակչությունը կազմում է 45.2%:

Միաժամանակ, Չինաստանը շարունակում է մնալ մեծ արտագաղթող բնակչություն ունեցող երկիրը: Վարչության տվյալների համաձայն, նրանց թիվը 253 մլն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ