News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների խորհրդակցությունների արդյունքում փետրվարին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը համաձայնվել է վերանայել ՀՀ քաղաքացիների գործերը։ Այս մասին մարտի 6 –ին լրագրողներին հայտնեց Հայաստանի Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Եթե նախկինում ՀՀ քաղաքացուն արգելել են ՌԴ մուտք գործել, ապա Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը դիմումների վերանայման  համար պարզեցված ռեժիմ կտրամադրի միանգամից քաղաքացիների մի քանի խմբի համար։

1. Ռուսաստանում ՌԴ քաղաքացու կարգավիճակով ընտանիքի անդամներ ունեցող ՀՀ քաղաքացիները։

«Ի սկզբանե խոսքը ծնողների, երեխաների ու ամուսինների մասին էր, սակայն մեր ռուս գործընկերները համաձայնվեցին այդ ցուցակում ընդգրկել քույրերին եւ եղբայրներին»,- հայտարարել է Եգանյանը։

2. Ուսման, բուժման կամ հիվանդ խնամելու նպատակով Ռուսաստան մեկնող քաղաքացիները։

3. Ռուսաստանում իրենց անունով սեփականություն ունեցող քաղաքացիները։

4. Նախկինում Ռուսաստանում կեցության իրավունք ունեցած քաղաքացիները։

5. 50-ն անց մարդիկ։ «Տարիքով անձանց հայտարարությունները ՌԴ միգրացիոն ծառայությունը նույնպես համաձայնվել է քննարկել պարզեցված ռեժիմով»,- նշեց Եգանյանը։

Նշված որոշումները կայացվել են Եգանյանի՝ Ռուսաստան կատարած այցի եւ նրա ռուս գործընկեր Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ հանդիպումների արդյունքում։ Փետրվարի 18-ին դրան հաջորդել էր ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակներին նախարար Արմեն Երիցյանի նամակը։

«Հիմա մեր միգրացիոն ծառայությունները անմիջական շփման մեջ են գտնվում։ Եթե նախկինում քաղաքացիների դիմումները ուղարկվում էին ռուսական կողմին սովորական կարգով՝ ԱԳՆ-ի կամ Հայաստանի դեսպանատան միջոցով, ապա հիմա մենք ինքներս ենք ուղարկում դրանք, ընդ որում անմիջապես իրավասու պաշտոնյանին։ Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշեմ, որ դա օգնում է մեզ մեկ ամիս ժամանակ տնտեսել։ Իսկ դա ոչ միայն մեր ժամանակն է, այլ նաեւ այնտեղ վաստակելու մեկնող մեր քաղաքացիների ժամանակը»,- նշեց Եգանյանը։

Դրա հետ մեկտեղ  Դաշնային միգրացիոն ծառայությունը չի կարող վերանայել դատարանի վճռով մերժված դիմումները։ Գործադիր իշխանությունը չի կարող վերանայել դատարանի որոշումները։ «Այդպես ընդունված է Ռուսաստանում եւ Հայաստանում եւ այլուր։ Այդ պատճառով, թեպետ ես այդ մասին արդեն ասել եմ, ցանկանում եմ  նորից նշել, որ մուտքի արգելքի վերանայման մասին դիմումները չեն  կարող ընդունվել, եթե դրանք մերժվել են դատական կարգով»,- եզրափակեց պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ