News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի իշխանությունները  կարծում են, որ Թուրքիայում ընդդիմադիր գործիչ Ումարալի Կուվատովի սպանությունը կապ ունի նրա ձեռներեցական գործունեության հետ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։ Տաջիկստանի ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավարը հայտարարել է, որ ըստ իր տեղեկությունների՝ Կուվատովը ժամանակին շատերին է «գցել», գողացել ուրիշների բիզնեսը, կեղծել փաստաթղթեր։ Այնպես որ, ըստ նրա, շատերը կցանկային նրա մահը։

«Ժամանակակից աշխարհում շատ քիչ են այն հատուկ ծառայությունները, որոնք կարող են մարդասպան ուղարկել այլ երկիր, զենքով պետական սահմանն անցկացնել, մարդ սպանել եւ հետո նրան խաղից դուրս հանել։ Տաջիկստանը այդ երկրների շարքում չէ»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Կուվատովը սպանվել էր մարտի 5-ին Ստամբուլում։ Անհայտ անձը մոտեցել էր ընդդիմադիր գործչին փողոցում եւ կրակել նրա գլխին, որից հետո դիմել փախուստի։ Սպանության գործով ձերբակալվել է Կուվատովի հայրենակիցը, ում տուն Կուվատովը հյուր էր գնացել սպանությունից անմիջապես առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ