News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիքարդոնը հայոց ցեղասպանության վերաբերյալ հայամետ կոնգրեսական Ռոբերտ Մենենդեսի հարցի պատասխանելով, 1915 թվականի իրադարձությունները որակել է որպես «ջարդեր»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումը կօգնի կովկասյան ողջ տարածաշրջանի կայունությանը եւ բարգավաճմանը», - հուլիսի 21-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ հայտարարել է Ֆրենսիս Ռիքարդոնը, հավելելով, որ իր դեսպան դառնալու դեպքում ինքը կանի հնարավորը, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչվեն: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի, Կիպրոսի, Իրանի եւ Աֆղանստանի հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ այս լսումների ժամանակ սուր հարցադրումներ են եղել նաեւ թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները դեսպանի թեկնածուին նաեւ գրավոր հարցեր ուղղելու հնարավորություն ունեին, որից հետո, արդեն հաջորդ շաբաթ կարող է քննարկվել նաեւ Ֆրենսիս Ռիքարդոնի թեկնածության հաստատման հարցը. դեսպան նշանակվելու համար Ռիքարդոնի թեկնածությունը նաեւ Սենատի հավանությանը պետք է արժանանա: Մինչեւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրվելը Ֆրենսիս Ռիքարդոնը եղել է Աֆղանստանում ԱՄՆ–ի փոխդեսպանը։ Նախկինում որպես դեսպան աշխատել է Եգիպտոսում եւ Ֆիլիպիններում: Հաղորդում է «Ազատությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ