News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը միլիոնավոր  մարդկանց կյանք խլեց եւ խոշտանգեց հազարավոր կանանց ճակատագրեր, որոնք բռնի կերպով ամուսնացան թուրքերի եւ քրդերի հետ։ Այս մասին Հաագայում Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ծագումով թուրք հոլանդացի գիտնական Ուգուր Ունգորը։ Կոնֆերանսի բացումը տեղի է ունեցել լեփ-լեցուն դահլիճում, տեղեկացնում է հոլանդական Reformatorisch Dagblad պարբերականը։

Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից 25 հանրահայտ գիտնականներ, որոնց ելույթները կամփոփվեն ժողովածուի մեջ։  Կոնֆերանսը կազմակերպել էին  Ցեղասպանության, Հոլոքոստի եւ պատերազմների ուսումնասիրության ինստիտուտը (NIOD),  Հարավային Կալիֆորնիայի համալսարանը եւ հայտնի իրավագետ Ալեքսիս Դեմիրճյանը։

 «Ցեղասպանության եւ Հոլոքոստի տարբերությունն այն է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ կանանց եւ աղջիկներին միշտ չէ, որ սպանում էին։ Գուցե ոմանք ասեն, գոնե փրկվում էին, բայց նրանց բռնաբարում էին եւ տարիներ շարունակ հարկադրում բռնի կենակցել թուրքերի եւ քրդերի հետ։ Եվ դա ողբերգություն է, որից չես փախչի։ Ցեղասպանությունը ոչ միայն խլած այլ նաեւ խոշտանգված կյանքերն են»,- հայտարարել է թուրք գիտնականը։

Սիրիայի Դեր Զորի ողբերգությունը այսօր շարունակվում է։ «Ինչպե՞ս են Իսլամական պետության գրոհայինները բացատրում իրենց կատարած սպանությունները։ Մարդիկ պետք է մեռնեն, քանի որ նրանց նախնիների շարքում նաեւ հայեր են եղել»,- նշել է Ունգորը։

Ուգուր Ունգորը դասավանդում է Ուտրեխտի համալսարանում։ Նա նաեւ NIOD-ի գիտաշխատող է եւ հայտնի է Արեւմտյան Հայաստանում եւ Ռուանդայում Ցեղասպանության մասին իր ուսումնասիրություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ