News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունվարին իրականություն դարձան մեր տնտեսության համար կանխատեսվող վատթարագույն սցենարները: Արդյունաբերության, մանրածախ առեւտրաշրջանառության մեջ, արտաքին առեւտրում, ինչպես նաեւ դրամական փոխանցումների հոսքում անցյալ տարվա բացասական միտումները հստակորեն արտահայտվեցին նոր տարվա առաջին ամսվա ընթացքում: Նախ նշենք, որ «փոխանցումներ» եզրույթով բնորոշվում են բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացվող, ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումները:

«Ռուսական» դրամական փոխանցումների անկումը սկսվեց անցյալ տարի եւ շարունակվեց ընթացիկ տարվա հունվարին: Տարվա առաջին ամսվա ընթացքում փոխանցումների թիվը տարեկան կտրվածքով կրճատվեց նաեւ այլ երկրների մասով՝ բացի ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Թուրքիայից: ԱՄՆ-ի մասով փոխանցումների աճը մեկ տարվա ընթացքում կազմեց 1.4 մլն դոլար, Չինաստանի եւ Թուրքիայի մասով՝ զուտ խորհրդանշական, համապատասխանաբար, 2 հազար եւ 31 հազար դոլար:

Բայց, ընդհանուր առմամբ, փոխանցումների գծով հսկայական անկում գրանցվեց (գրեթե 45.4 մլն դոլարի)՝ պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ (43.5 մլն դոլարի կրճատմամբ): Դա պայմանավորված է ինչպես մեր հյուսիսային հարեւանի տնտեսական ճգնաժամով, այնպես էլ մի քանի տասնյակ հազար աշխատանքային միգրանտների մուտքը երկիր արգելելու հանգամանքով:

Հունվարին վերջին տարիների ընթացքում հազվագյուտ դեպք արձանագրվեց. մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կրճատվեց 2.6%-ով: Ըստ էության, դա նշանակում է բազմաթիվ ընտանիքների եկամուտների բացարձակ կրճատում, որոնց համար դրամական փոխանցումներն ընտանեկան բյուջեի կարեւորագույն մասն են կազմում:   

Եթե նշված միտումը շարունակվի, ապա ընթացիկ տարում մեր տնտեսության դժվարին խնդիրներն ավելի կուժեղանան: Թվարկենք միայն մի քանի ոլորտներ, որոնք առավել խոցելի են աշխատանքային միգրացիայի սահմանափակման եւ դրամական փոխանցումների անկման տեսանկյունից. բնակչության զբաղվածություն եւ եկամուտներ, արժութային շուկա, ապրանքների ներմուծում: Այստեղից էլ կսկսվի շղթայական ռեակցիան՝ տարածվելով այլ ոլորտների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Բյուջետային միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից ելնելով...
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային...
Ամենաշատ