News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վեճերի կարգավորման մարմնին` Հայաստանի հետ խորհրդատվություն անցկացնելու խնդրանքով: Ինչպես տեղեկացնում է ԱՀԿ կայքը, Հայաստանը ուկրաինկան ծխախոտային արտադրանքի նկատմամբ կիրառում է «ֆիքսված հարկ»: Հայաստանի օրենսդրության համաձայն, ակցիզի դրույքաչափը ծխախոտի արտադրանքի վրա կազմում է 6500 դրամ` 1000 ծխախոտի համար (արտասահմանյան ծխախոտի համար) եւ 4750 դրամ` տեղակած ծխախոտի համար: Այսպիսով, ուկրաինական արտադրանքի համար նախատեսված ռեժիմը բարենպաստ է, քան տեղական արտադրության արտադրանքի հմար:

Բացի այդ, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանը ակցիզային հարկ է կիրառում սպիրտային խմիչքների նկատմամբ, որով նույնպես խախտում է իր պարտավորությունները ԱՀԿ-ի առջեւ, դրանով անհավասար պայմաններ ստեղծելով  ազգային արտադրությունը եւ ուկրաինական արտադրության ապրանքների միջեւ: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ Ուկրաինան դիմի ԱՀԿ-ին խորհրդակցություններ անցկացնելու հարցով:

Ոչ պաշտոնական խորհրդակցություններ Հայաստանի ներկայացուցիչների հետ անցկացվել են, սակայն դա, ըստ էության, արդյունքի չի հանգեցրել, որը կբավարարեր Ուկրաինային:

Ինչպես նշել է «Վոլկով Կոզյակով եւ գործընկերներ» ընկերության իրավաբան Աննա Գլադշտեյնը, եթե Հայաստանի ու Ուկրաինայի միջեւ խորհրդակցությունները հաջող անցնեն, դրանց արդյունքում կստորագրվի համատեղ հուշագիր: Եթե կողմերը չկարողանան պայմանավորվել նախատեսված ժամկետում, Ուկրաինան կարող է պահանջել ստեղծել փորձագետների խումբ` վեճը պարզելու համար:

 Գլադշտեյնը հավելել է, որ համաձայն ԱՀԿ-ի շրջանակներում վեճերի կարգավորման կանոնների ու ընթացակարգերի մասին պայմանավորվածությունների 4.3 հոդվածի, Հայաստանը պետք է պատասխանի խորհրդակցությունների մասին դիմումին, խնդրանքն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Նշենք, որ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը այս տարվա մայիսին հայտնաբերել է, որ Հայաստանն ու Մոնղոլիան խտրական վերաբերմունք են դրսեւորում ուկրաինական ծխախոտի արտադրանքի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ