News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել նրան Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ պարոն Պանկինի փորձն ու գիտելիքները նոր խթան կհաղորդեն բանկի զարգացմանը: Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում եւ ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ հետ՝ քննարկելով Հայաստանի համար առաջնահերթ եւ հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները:

ՀՀ Նախագահը եւ ԵԶԲ վարչության նախագահը երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան-ԵԶԲ փոխգործակցությունը զարգացնելու համար:

Դմիտրի Պանկինը գոհունակությամբ է խոսել Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ, որի մասին համաձայնագիրը երեկ ստորագրվել է ՀՀ կառավարությունում: Նա նշել է, որ բանկը հետաքրքրված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտներում Հայաստանում ծրագրերի իրագործմամբ եւ ուրախ է, որ այդ ոլորտները նաեւ Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների շարքում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ