News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այժմյան Թուրքիայի կառավարությունը մեծ պատասխանատվություն է կրում պատմական վերքերի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Էսթեր դե Լանգեն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության շուրջ Եվրախորհրդարանի բանաձեւին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

«Կարծում ենք, որ ժողովրդավարության պայմաններում անհրաժեշտ է հաշտվել անցյալի հետ, առերեսվել դրա հետ: Օսմանյան կայսրությունը, ոչ թե այժմյան թուրքական պետությունն է պատասխանատու այն բանի համար, ինչ 100 տարի առաջ տեղի է ունեցել հայերի հետ, սակայն ներկայիս Թուրքիայի կառավարությունները պետք է գիտակցի, որ մեծ պատասխանատվություն է կրում պատմական վերքերը բուժելու հարցում»,- ընդգծեց Էսթեր դե Լանգեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ եւ շարունակել ջանքեր գործադրել հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ