News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել 1915-ի հետ կապված հայերին ուղղված ուղերձով:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի ուղերձում նշվել է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին դարերով միասին ապրող տարբեր ազգերի եւ կրոնների ներկայացուցիչ շատ քաղաքացիներ են մեծ տառապանքներ կրել:

«Մենք, որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այդ տառապանքները կրած եւ որպես տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքի պատկանող ժողովուրդների թոռներ հիշատակում ենք տեղի ունեցածը, հարգանքի տուրք մատուցում մահացած օսմանյան հայերին եւ ցավակցում նրանց թոռներին:

Օսմանյան հայերի հիշողությանը եւ մշակույթային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի մարդկային պարտականությունն է:

Այդ համատեքստում ինչպես ամբողջ աշխարհում, Ստամբուլի հայոց պատրիարքարանում էլ ապրիլի 24-ին օսմանյան հայերի հիշատակին պատարագ է մատուցվելու:

Ինչպես նախորդ տարի ասած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հայաստանն ու Թուրքիան միասին հարգեն օսմանյան հայերի հիշատակը, դա ավելի իմաստալից կլինի:

Պատմությունը չպետք է քաղաքական գործիք լինի: Մենք հավատում ենք այդ հասուն մտածելակերպին:

Հրանտ Դինքի մահվան տարելիցին իմ ուղերձում ասածի պես, հնարավոր է՝ հին ժողովուրդները հասնեն միմյանց հասկանալու եւ միասին ապագային նայելու հասունության:

Այսօր էր առանց տառապանքների խտրականության 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում մահացածներին հարգանքով ենք հիշում:

Մյուս կողմից, մեր տառապանքները թեթեւացնելու համար մահացածներին հիշատակելու չափ հավատում ենք, որ կարեւոր է առերեսվել անցյալի հետ:

Ամեն ինչ մեկ բառով արտահայտել, պատասխանատվությունն ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդել, նույնիսկ ատելության խոսքեր ավելացնելը՝ խնդրահարույց է թե խղճի, թե իրավական տեսանկյունից:

Հարյուր տարի առաջ թուրք եւ մուսուլման օսմանցի քաղաքացիների տեղահանության եւ կոտորածի խորը հետքերն այսօր էլ նրանց հիշողություններում է:

Այս իրականությունը անտեսել, ցավերի միջեւ խտրականություն դնել, չի կարող ընդունելի լինել թե խղճի եւ պատմության տեսանկյունից:

Այս համատեքստում օսմանյան բոլոր քաղաքացիների հիշողությանն ու խղճին հարգանք ցուցաբերելը, նրանց ձայնին ականջ դնելն անհրաժեշտ է:

Թուրքիան կարեւոր դրական քայլեր է անում բոլոր տեսակետները ազատորեն արտահայտելու, ազատորեն քննարկելու, ամեն տեսակ փաստաթղթի եւ փաստի հետաքննության համար մթնոլորտ ստեղծելու եւ համատեղ ապագա կառուցելու ուղղությամբ:

Որպես 100 տարի առաջ ուրախության եւ տխրության մեջ նույն ճակատագիրը կիսած երկու ժողովուրդների թոռներ, մեզ վրա ընկած համատեղ պատասխանատվությունն է՝ վիրակապել հարյուրամյա վերքերը եւ նորից ստեղծել մարդկային կապեր:

Թուրքիան չի անտեսի այդ պատասխանատվությունը եւ շարունակելու է ձեռքից եկածն անել բարեկամության եւ խաղաղության համար»,-նշվել է Դավութօղլուի ուղերձի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ