![](img/news/26/31/16/default.jpg)
Լեհաստանի Պոզնան քաղաքում, այսօր՝ ապրիլի 21-ին, երեք տրամվայներ են բախվել, որի հետեւանքով տուժել է 29 մարդ:
Տեղի նահանգապետի մամուլի քարտուղար Տոմաշ Ստուբեի խոսքով, ներկայումս հիվանդանոցում է գտնվում երեք մարդ:
«Երկու տրամվայներ բախվել են իրար այն բանից հետո, երբ նրանց դիմաց իրար են բախվել երկու մարդատար մեքենաներ: Նրանցից մեկը դուրս է եկել ռելսերի վրա»,-հայտնել է տարածաշրջանային ոստիկանության մամուլի քարտուղար Անջեյ Բորովյակը:
Իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները, ինչպես նաեւ այն, թե ինչու տրամվայների վարորդները չեն կարողացել ժամանակին արգելակել: