News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում Թուրքիայի դեսպանատանը պետական եւ կառավարական շրջանակների վրա ճնշման արդյունքում հաջողվել է դադարեցնել Մեխիկոյի Մշակույթների ազգային թանգարանում անցկացվող կինոփառատոնը: Ըստ Prensa Armenia-ի, կինոփառատոնին պետք է ցուցադրվեին «Տատիկիս դաջվածքները», «Արտույտների ագարակը», «Սպի», «Արարատ» եւ այլ ժապավեններ:

«Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց նրանք կրկին փորձում են խլացնել խոսքը: Թուրքական այժմյան կառավարությունը ձգտում է ցանկացած միջոցով կանխել «ցեղասպանություն» բառի օգտագործումը»,- Հիշողության եւ հանդուրժողականության թանգարանում «Հայաստան. բաց վերք» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է պրոֆեսոր Կառլոս Անթառամյանը:

Աղբյուրների համաձայն, Մեքսիկայի ԱԳ նախարարությունը, թուրքական դիվանագետների կողմից ճնշումների արդյունքում, փորձել է այլ միջոցառումների շրջանակում նույնպես կանխել «ցեղասպանություն» բառի օգտագործումը:

«Մեքսիկական կառավարությունը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլեւ ինչ-որ ազդեցիկ մեկը վերջին օրերին շահագռգռված է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների խլացմամբ, որոնք կազմակերպում է Մեքսիկայի հայ համայնքը»,- հավելել է Անթառամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ