News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան հայերին կոտորել է ինքնապահպանման վախից ելնելով՝ միախառնված օտարերկրյա զավթիչներից փրկվելու ազգային առասպելի հետ: Այս մասին գրում է իտալական «Tempi» թերթը «Պահանջել մի փոքր ճշմարտություն Անկարայից՝ խուսափելու համար «սիրիական ձեւով» ապագայից» հոդվածում:

Հոդվածում հատվածներ են բերված Հրանտ Դինքի սպանությունից 1,5 ամիս առաջ նրա՝ թերթին տված հարցազրույցից: Հրապարակման մեջ նշվում է.

«Ինչո՞ւ 100 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը: Ինչո՞ւ են այդպես անթաքույց արգահատանքով վերաբերում բոլոր նրանց, որոնք տեղի ունեցածը կոչում են իրենց անունով, այդ թվում համընդհանուր բարոյական հեղինակություն վայելող այնպիսի անձի, ինչպիսին Ֆրանցիսկոս Պապն է:

9 տարի առաջ դա ինչ բացատրեց թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը: «Գիտեք, թուրքերի ինքնությունը հիմնված է նոր մշակույթի ու պատմության վրա: Այդ պատմության մեջ հայերը բացասական դեր ունեն: Վիճարկել այդ գաղափարը, նշանակում է կասկածի տակ դնել թուրքական ինքնությունը: Կան նաեւ այլ վախեր, բայց սա գլխավորն է»,-ասել էր Դինքը:

Մենք Արեւմուտքում սովոր ենք մտածել Թուրքիայի մասին որպես մոնոլիտ, ազգային պետություն: Թուրքիայի մասին մենք մտածում ենք որպես միակ հուսալի պետություն Մերձավոր Արեւելքում, որտեղ պետությունները կտոր-կտոր են լինում: Ու մենք զարմանում ենք, թե ինչպես նման երկիրը 100 տարի անց ուժ չի գտնում ճանաչել պատմական պատասխանատվությունը: Բայց ամեն բան այնպես չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:

Թուրքիան երիտասարդ ու փխրուն երկիր է, որն ամրացնում են առասպելները: Դրանցից մեկն այն մասին է, որ օտար գերտերությունները (Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Հունաստան) որոշել են ստրկացնեն թուրքերին, բայց վերջիններս կարողացել են կանխել այդ դավադրություն իրենց ռազմական քաջությամբ:

Խոստովանել, որ հայերի դեպքում ինքնապահպանության բնազդը վերածվել է պաթոլոգիայի, որ մի ողջ ժողովուրդ ոչնչացնելը դավաճանության կասկածանքի պատճառով անընդունելի է, նշանակում է հարցականի տակ դնել թուրքերի քաղաքական ինքնության հիմքերը:

Թուրքական պետության մոնոլիտ ֆասադի հետեւում սասանումներ են տեղի ունենում, որոնք նրան նմանեցնում են այն երկրներին, որոնք ի հայտ եկան Օսմանյան Կայսրության փլուզումից հետո: Թուրքիայի 75 քաղաքացիներից 13,5 մլն-ը քրդեր են, 13-15 մլն-ը՝ ալավիներ, որոնք համակրում են Սիրիայի ալավիներին, որոնց պատկանում է նաեւ Բաշար Ասադը:

Ճամբարի ընտրությունը, որն արել է Անկարան, նրան փաստացի դաշնակցությունը «Իսլամական պետության» հետ լարվածություն են առաջացրել, որոնք կարող է կենտրոնախույս միտումների բերել Թուրքիայում, ինչպիսիք հիմա տեղի են ունենում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ու Եմենում:

Թուրքերի հետ պետք է զգույշ լինել, ասում էր Հրանտ Դինքը, որովհետեւ նրանք պարզապես չեն հերքում, նրանք սովորել են քարոզչությունը. Նրանց մանուկ հասակից պատմությունը սովորեցնում են որոշակի լույսի ներքո: Բայց պետք է հաստատուն լինել հենց իրենց բարօրության համար: Քաղաքական իրավունքներն ու գործողությունները պետք է ճանաչել գործով, ոչ թե խոսքով: Դինքը վճարեց իր արյամբ, մեզ տված հարցազրույցից 50 օր անց: Նրա թաղմանը 100 հազարավոր թուրքեր պաստառներ էին բարձրացրել հետեւյալ գրությամբ. «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Դինք ենք»: Ու հիմա նրանց ձայներն արձագանքում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ