News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան պարտավոր է ճանաչել իր մեղքը եւ արդարացի հատուցում տալ գործած հանցանքի համար: Այս մասին  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում Երեւանում ընթացող Միջեկեղեցական համաժողովին այսօր՝ ապրիլի 22-ին, ասաց Մարոնի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Մոր Բուտրոս ալ Ռայը: (Ֆոտոռեպորտաժ)

«Իրադարձություններից 100 տարի անց աշխարհը դեռ որոնում է պատշաճ բառը՝ օգտագործել Ցեղասպանություն, թե այլ բառ: Բայց մեզ համար ամենակարեւորը եզրույթի հոգին է:  Մենք բոլորս գիտակցում ենք, թե հայերը ինչպես սկսեցին իրենց ընթացքը նորից, եւ ավելի ու ավելի հզոր են դառնում: Մենք այստեղ ենք, որ ասենք, որ ամենակարեւորն այն է, որ կանգնենք, սկսենք նորից եւ շարունակենք ապրելը: Երկրորդ նպատակը մեր այստեղ գտնվելու այն է, որ մենք հստակ այստեղ  ենք, որ ճանաչենք եւ ասենք, որ հայերը դարձել են Ցեղասպանության զոհ: Մենք պարտավոր ենք ճանաչել Ցեղասպանությունը, որ կանխենք նոր ցեղասպանությունները:

Պատրիարքի խոսքով՝ եթե միջազգային հանրությունը չի ճանաչում ցեղասպանությունը, ապա հենց ինքն է պատասխանատու դառնում նոր ցեղասպանությունների համար:

«Միջազգային համայնքը կողքից դիտորդի դեր է ստանձնում, մինչ բազմաթիվ ցեղասպանություններ են տեղի ունենում: Թուրքիան սպանություն է գործել եւ պետք է խոստովանի դա: Սա կարեւոր է, որ մենք զղջանք, ապաշխարենք, ուղղվենք»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ