News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Այսօր ՝ ապրիլի 24-ին ժամը 08.00-ից մինչեւ 24.00 սահմանափակվելու է երթեւեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան-Մոսկովյան եւ Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկներից:

-  ժամը 06.00-ից մինչեւ 24.00 սահմանափակվելու է երթեւեկությունը Աթենքի, Ծիծեռնակաբերդի, Կիեւյան փողոցներում, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցում՝ Լենինգրադյան-Շինարարների փողոցների խաչմերուկից Կիեւյան կամուրջ, Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից Կիեւյան կամուրջ:

-  ժամը 06.00-ից մինչեւ 14.00 սահմանափակվելու է երթեւեկությունը Ծովակալ Իսակով պողոտայում՝ Սեբաստիայի փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ, Արգիշտի փողոցում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ եւ Մաշտոցի պողոտայում՝ Գր. Լուսավորիչ փողոցի կողմից Հաղթանակի կամուրջ:

-  ժամը 16.00-ից մինչեւ 24.00 սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը, մասնավորապես՝

-Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,

-Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

-Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

-Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,

-Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,

-Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,

-Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան եւ Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

• Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաեւ ապրիլի 25-ին:

• Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների եւ մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան եւ Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

• 2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիեւյան փողոց – Կիեւյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Տպել
Ամենաշատ