News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ստեֆեն Հարփերը դիմել է երկրի հայ համայնքին։ Այդ մասին հաղորդում է Կանադայի Horizon հայկական թերթը։ Ուղերձում ասվում է.

«Այսօր օրը մենք նշում ենք 1915թ. Օսմանյան կայսրությունում մարդկանց սարսափելի մահվան տարելիցը։ Եւ Սենատը, եւ Ներկայացուցիչների պալատը բանաձեւեր են նդունել՝ այդ իրադարձությունները բնորոշելով որպես Ցեղասպանություն։

Այս օրը, որ մենք հանդիսավոր նշում ենք, ոչ թե նրա համար է, որ մեղադրանք հղենք անցյալին, այլ որպեսզի այն մեզ ավելի լավ ապագա տանի։ Այն մեզ հիշեցնում է, թե ինչու պիտի հավատարիմ մնանք պայքարին հանուն այսօրվա աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների հարգման։

Այսօր հայկական եւ թուրքական ծագմամբ կանադացիները ապրում են միասին՝ կիսելով հանդուրժողականության եւ թափանցիկության մեր արժեքները։ Այդ ոգով մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային վերսկսել կարգավոման արձանագրությունների շուրջ քննարկումները, հաշտեցման ուղիներ փնտրել՝ ներառյալ բաց սահմանները, դիվանագիտական հարաբերությունների հաստտաում եւ 1915թ. իրադարձությունների շուրջ երկխոսության հաստատումը։

Հիշատակի այս օրը մենք բարձր ենք գնահատում մարդկանց, որ խիզախորեն ուսումնասիրում են պատմությունը՝ ձգտելով փոխըմբռնման եւ բարի կամքի հասնել։

Ես միանում եմ բոլոր կանադացիներին, հատկապես հայազգի, հիշելով անցյալը եւ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի հույս փայփայելով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ