News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Մարսել քաղաքում առավոտից սկսել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները։ Ավելի քան 800 մարդ է հավաքվել Բոմոնի հայկական եկեղեցու մոտ՝ Մարսելի 12-րդ օկրուգում։

Ինչպես գրում է «La Provence»-ը, միջոցառման մասնակիցների թիվն աճում է, այս պահին արդեն հասնելով 5 հազարի։ Մասնակիցների թվում են դեպրտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասսալը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, այլ պաշտոնատար անձինք, նաեւ հայտնի մոդել Ադրիանա Կարեմբյոն՝ ամուսնու՝ Արամ Օհանյանի հետ։

Վալերի Բուայեն «Twitter»-ում գրել է, թե այլ պաշտոնյաների հետ հիշատակի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին, նշում, որ մեծաթիվ մարդիկ են հավաքվել։ «Եկեք չմոռանանք։ Երբ տեղահանում են, երբ բռնաբարում են, դա քաղաքացիական պատերազմ չէ, դա ցեղասպանություն է»,- ընդգծել է նա եւ հավելել. «Երիտասարդ եւ ծեր, մենք բոլորս համախմբվել ենք, որ միաձայն դատապարտենք 20-րդ դարի զանգվածային սպանությունները։ Այսօր մենք հարգում ենք ոչ միայն հայ զոհեի, այլեւ բոլոր նահատակների հիշատակը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ