News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր հայեր են մասնակցել Բեյրութում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երթին։

Դրոշներ եւ անմոռուկի պատկերներով պաստառներ պահած՝ երթի մասնակիցները անցել են հայկական պատրիարքարանից դեպի մարզադաշտ, Լիբանանի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում, հաղորդում է «The Daily Star»-ը։

Ելույթ ունենալեվ երթի մասնակիցների առջեւ՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, թե հայերը Թուրքիայից ոչ թե ցավակցություններ, այլ ճանաչում եւ արդարություն են ուզում լսել։

«Մենք աշխարհին ասում ենք, որ ցեղասպանությունից մենք հաղթած ենք դուրս եկել, քանի որ մեր մարդիկ կենդանի են մնացել»,- հավելել է կաթողիկոսը։

Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը զանգահարել Արամ Ա-ին, համերաշխություն հայտնել հայերի հետ։ Նրա խոսքով, Լիբանանի ժողովուրդը երախտապարտ է հայերին՝ երկրի կյանքում նրանց զգալի դերի համար, նաեւ կիսում տառապանքները, որ կրել է հայ ժողովուրդը։ 

 

Լուսանկարները Facebook-ի Armenians in Lebanon խմբից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ