News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայերի սպանությունը 20-րդ դարի ամենահրեշավոր հանցագործություններից մեկն է: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչսը:

 «Այսօր մենք նշում ենք 20-րդ դարի ամենսարսափելի հանցագործություններից մեկի՝ հայերի կոտորածի 100-ամյա տարելիցը, որը երբեք չի մոռացվի», - գրել է Ռինկեւիչսը:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Ապրիլի 24-ին հայերն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք է մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերին, որի հետեւանքով ավելի քան 1.5 մլն հայ է ոչնչացվել:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից։ Առաջինը 1965թ. դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետեւեցին Ռուսասատնը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուեալան, Արգենտինան եւ ԱՄՆ 42 նահանգ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ