News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, այսօրէ ապրիլի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին` ուղեկցությամբ ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տաիսի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ողջունելով Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասել է, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգեւոր ու պետական ներկայացուցիչների կարեւորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է Հայ եւ Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաեւ գոհունակությամբ փաստել այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսեւորել են հայկական համայնքի նկատմամբ: Այնուհետեւ Գարեգին Բ Կաթողիկոսը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հունական պատվիրակության անդամներին, անխափան առաքելություն ու ընթացք է մաղթել նրանց:
Իր հերթին Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն Հայաստան ու Մայր Աթոռ կատարած այցից ստացած վառ տպավորություններն է փոխանցել Նորին Սրբությանը` նշելով, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ