News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Շվեդ պատգամավոր Հանս Լինդը Շվեդիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասաժամեր անցկացնելու առաջարկությամբ հանդես կգա իր երկրի խորհրդարանում: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, որը Հայաստանում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

«Այստեղ գտնվելով ես բազմաթիվ նոր փաստեր եմ բացահայտել, գիտելիքներ եմ ձեռք բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պետք է նշեմ, որ միայն ճանաչման խնդիրը չէ, նաեւ գիտելիքների խնդիրն է, ես ցանկանում եմ, որ Շվեդիայի դպրոցներում երեխաներին սովորեցնեն  Հայոց ցեղասպանության մասին գիտելիքներ: Ես այդ հարցը կբարձրացնեմ  պառլամենտում, կառաջարկեմ, որ ոչ միայն Շվեդիայի այլեւ Եվրամիության այլ երկրների դպրոցներում նույնպես երեխաներին սովորեցնեն Հայոց ցեղասպանության մասին, ինչպես Հոլոքոստի մասին են սովորեցնում»,- ասաց նա:

Շվեդ պատգամավորը հույս հայտնեց, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ իրենք Հայաստանին եւ Թուրքիային կտեսնենք Եվրամիության կազմում:

Նշենք, որ մարտի 22-23-ը Երեւանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որն ուներ 500 մասնակից ողջ աշխարհից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ