News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում գրող Դանա Ուոլրաթի՝ ամերիկյան «Foreign Policy» ամսագրում հրապարակված հոդվածը:

Ամերիկահայերը համերաշխ եւ հավատարիմ են ամերիկյան գաղափարին, որ խաղաղությունն ու արդարությունը միահյուսված են, որ դրանք հաստատվում են համարձակ անցումների շնորհիվ: 2015 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն այլ բնույթի անցում նշեցին. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, երբ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայերի սպանեցին:

Գիտնականները խոստովանում են, որ ցեղասպանությունը մի քանի փուլով է իրականացվել: Ոչնչացումն այդ փուլերից վերջինն է: Ցեղասպանությունը չի ավարտվում, քանի դեռ չի ավարտվում ժխտողականությունը: Այս տարի հայերը ոչ միայն հիշատակում են 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը… նրանք խնդրում են դադարեցնել ժխտողականությունը, որն այդ ցեղասպանությունը կենդանի է պահում:

Կարո՞ղ եք պատկերացնել, եթե մենք Միացյալ Նահանգներում չխոստովանեինք ստրկության մեր պատմությունը: Կարո՞ղ եք պատկերացնել, եթե մեր երեխաների պատմության դասագրքերում անտեսեինք Հյուսիսային Ամերիկայում ամերիկյան հնդկացիների ներկայությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը բարոյական հարց է առաջացնում, որը նորից ու նորից առաջ է գալիս տարբեր թեմաների առիթով. Միացյալ Նահանգներում ստրկության պատճառով փոխհատուցումից մինչեւ Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի իրականացրած վայրագությունները:

Հոգու խորքում մենք՝ ամերիկացիներս, ներգաղթյալների ազգ ենք: Մենք գիտենք համարձակ անցումների ուժի մասին: Մենք գիտենք, որ պատմությունն ավելին է, քան անցյալը: Ցեղասպանության ճանաչումն ավելին է, քան ամերիկահայերի հանդեպ հարգանքը: Դա մեր արտաքին քաղաքականությունը կբերի արդարության եւ վերջ կդնի տպավորությանը, որ վախեցնելու ճանապարհով մեզանից կարող են քաղաքականության համար շահեկան պատմության տարբերակի ընդունման հասնել: Հայաստանի համար խաղաղությանն անցումը միշտ արդարության ձգտում է նշանակել: ԱՄՆ կառավարության համար միանշանակ եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ