News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կիպրոսում պատրաստվում են հայկական արտադրության բիոգազի գեներատորներ գնել: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը:

Մեկ գեներատորի ջերմային հզորությունը 100 Կվտ/ժ է, գեներացվող գազի ջերմատվությունը՝ 10 Մջ (մեթանինը 38 Մջ է): Մյուս կողմից, դրա ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան մեթանինը, ընդ որում, ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական գներով:

«Կիպրոսից արդեն 6 նման գեներատոր են պատվիրել: Դրանցով հետաքրքրված են նաեւ հաճախորդներ Բուլղարիայից»,- հավելեց Արամ Վարդանյանը:

Ձեռնարկությունը գործում է Թալին գյուղում եւ որպես հումք օգտագործում է ցորենի ծղոտը: «Այն որպես անասունների կեր օգտագործելը գրեթե անհնար է: Այսինքն՝ այն ֆերմերներին պետք չէ: Եվ ինչ-որ մեկն այն ընդունում է եւ արտահանման ենթակա արտադրանք ստանում: Կարծում եմ՝ բոլորն էլ շահում են»,- նշեց Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ