News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Իրվեյնի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը միաձայն բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայից հանել կապիտալը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Ըստ «Asbarez»-ի, բանաձեւն Իրվեյնի Կալիֆորնիական համալսարանին, բուհի հիմնադրամին, ինչպես նաեւ Կալիֆորնիական համալսարանին ամբողջությամբ կոչ է անում Թուրքիայից հանել 72.6 մլն դոլարի չափով ներդրումները՝ այդ երկրի հանցագործության եւ Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով:

«Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ եւ Կալիֆորնիական համալսարանի ուսանողուհի, ես այնքան վրդովված եւ հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիական համալսարանը՝ պետական հաստատություն, ավելի քան 70 մլն դոլար է ներդնում Թուրքիայում: Այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական ժխտողական քաղաքականության քարոզչությունը: Ուսանողների կողմից կրթության համար վճարված դոլարները՝ իմ դոլարները, ներդրվում են մի կառավարությունում, որը ժխտում է պատմությունը եւ խախտում է մարդու իրավունքները: Ես պետք է ներկայացնեի այդ բանաձեւը, որպեսզի գոնե իմ ուսանողական մարմինն ու իմ համալսարանը մասնակից չլինեն Հայոց ցեղասպանության ժխտմանը»,- ասել է ուսանողի Կառլա Քեքեջյանը:

Հիշեցնենք, որ նախկինում նման բանաձեւեր են ընդունել նաեւ Լոս Անջելեսի եւ Բերքլիի Կալիֆորնիական համալսարանների ուսանողական մարմինները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ