News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանական ավիաընկերությունները 1995թ. ից վեր առաջին անգամ 15 ինքնաթիռ են ստացել, հայտնում է Al Arabiya-ն։ 1995թ.-ից ավիացիոն տեխնիկա եւ պահեստամասեր ներկրելու վրա դրված էմբարգոն մասնակիորեն հանվել էր 2014թ. սկզբում։

Իրանը ստացել է նաեւ 2 օդանավ, որոնք չափազանց հին են թռիչքների համար եւ կօգտագործվեն որպես պահեստամասեր, գրում է Gazeta-ն։

Ստացած օդանավերը, որոնցից կեսից ավելին Airbus A320 է, կառուցվել են 2003թ. հետո, ուստի 140 ինքնաթիռ ունեցող Իրանի ավիացիոն պարկի տարիքը 20-ից նվազել է մինչեւ 19-ը։

Հաղորդվում է, որ առաջիկա 10 տարիների համար երկրի օդային նավատորմը թարմացնելու նպատակով անհրաժեշտ է 400-500 ինքնաթիռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ