News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում եւ նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ ներկայում քննարկվում է 2015-2018 թվականների երկկողմ համագործակցության նոր ռազմավարության նախագիծը: Այն կներառի երեք հիմնական ուղղություն՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանում, կապիտալ շուկաների զարգացում եւ տեղական արժույթով ֆինանսավորում, կայուն եւ առեւտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացում:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրի ֆինանսական հատվածի զարգացմանը ցուցաբերվող օժանդակությունը եւ վարկավորման հասանելիության ընդլայնումը: Վարչապետն ընդգծել է, որ ՓՄՁ-ների զարգացումը ՀՀ կառավարության գերակայությունների թվում է եւ գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը գնահատելի է համարել նաեւ մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում ՎԶԵԲ-ի ներդրումը, մասնավորապես, դրամային պարտատոմսերի թողարկումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՎԶԵԲ նախագահը շեշտել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է գրանցվել ՀՀ կառավարության հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դրա արդյունքում, Սումա Չակրաբարտիի խոսքով, ավելացել են ՀՀ տնտեսության մեջ բանկի ներդրումային ծավալները: Պարոն Չակրաբարտին հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության նոր ռազմավարությունը թույլ կտա ընդլայնել ՀՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելիք ֆինանսավորման ծավալները:

Ընդգծելով, որ վերջին տարվա ընթացքում՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ-ում գործարար միջավայրի բերալավման ուղղությամբ արձանագրվել է լուրջ առաջընթաց՝ ՎԶԵԲ նախագահը կարեւորել է այդ ուղղությամբ համատեղ նոր ծրագրերի իրականացումն ու հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումը: Սումա Չակրաբարտին ընդգծել է նաեւ, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել օժանդակությունը Երեւանում եւ մեր երկրի այլ քաղաքներում էներգախնայողության ապահովման, Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման, ճանապարհաշինության եւ նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգի եւ հայ-վրացական սահմանի անցման կետերի արդիականացման ծրագրերին, ՀՀ-ում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրման գաղափարին, ինչպես նաեւ առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ՎԶԵԲ տարեկան ժողովի աշխատանքներին: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ