News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 24-րդ տարեկան ժողովըտեղի է ունենում Թբիլիսիում, ս.թ. մայիսի 14-15-ը, որին մասնակցում է 60 երկրի ավելի քան 2000 ներկայացուցիչ:Այս տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովն անցկացվում է տարածաշրջանի առաջատար հաստատությունների եւ համաշխարհային գործընկերների աջակցությամբ, որոնց շարքում են Վրաստանի բանկը (համաժողովի գլխավոր գործընկեր), Յունիկրեդիտը (համաժողովի ավագ գործընկեր), ՌայֆայզենԲանկԻնտերնեշնլը (համաժողովի ավագ գործընկեր), «Ակֆեն» ընկերությունը (հատուկ միջոցառումների գործընկեր) եւ Ամերիաբանկը (համաժողովի գործընկեր եւ միջոցառումը հովանավորող առաջին հայկական բանկը):

Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Ամերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում եւ ՓՄՁ-ների համար: Համագործակցության արդյունքում իրականացվել են երկրի տնտեսության զարգացման համար մի շարք կարեւոր նախագծեր` ուղղված էներգետիկայի, հեռահաղորդակցության, առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը»:

ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած,Ամերիաբանկն Առեւտրի աջակցման ծրագրի ներքո (TFP) ընդհանուր առմամբ կնքել է առեւտրի ֆինանսավորման շուրջ 75 մլն ԱՄՆ դոլարի գործարք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքում ժպիտները շատանում են․ Վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
10-րդ հոբելյանական «Կենտրոն» մասնաճյուղն առաջինն է Ամիօ բանկի մասնաճյուղերի ցանկում...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է (ֆոտո)
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել...
Ռուսաստանում մնացած եվրոպական բանկերը չորս անգամ ավելի շատ հարկեր են վճարում, քան պատերազմից առաջ. FT
Այս շահույթը 3 անգամ ավելի է եղել, քան 2021 թվականին, և մասամբ ստացվել է միջոցներից, որոնք բանկերը չեն...
Ամենաշատ