News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Զարգացման նման ռիթմով Երևանի կենդանաբանական այգին կարող է մոտ ապագայում ներկայանալ ոչ միայն որպես լավագույնը տարածաշրջանում, այլև ամենաուշագրավներից մեկն աշխարհում», լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Դեվիդ Հենքոքսը, ով փորձագետի կարգավիճակով 2011թ.-ից մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի մշակմանը։ Աշխարհի տարբեր երկրների կենդանաբանական այգիներում տնօրենի պաշտոն զբաղեցրած ճանաչված ճարտարապետը տեղի ունեցող բարեփոխումներն ու զարգացման ուղղությունը համարում է աննախադեպ։

Դեվիդ Հենքոքսը և Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու աշխատակից, լանդշաֆտային դիզայներ Թայս դե Զեուն կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանն ընդառաջ Երևան էին այցելել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հրավերով՝ «FPWC-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Երևանի կենդանաբանական այգու համար» նախագծի շրջանակում։

Թայս դե Զեուն, անդրադառնալով Երևանի կենդանաբանական այգու ընթացիկ փոփոխություններին, նախևառաջ կարևորեց այգու բարենպաստ տեղանքը, որը թույլ է տալիս շատ կենդանիների համար ստեղծել բնականին մոտ կենսական պայմաններ:

Կենդանաբանական այգու տնօրեն և FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն իր գոհունակությունը և երախտագիտությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանին, որի հսկայական ներդրման շնորհիվ Կենդանաբանական այգին հունիսի 1-ին հանրությանը կներկայանա բոլորովին այլ տեսքով։

Առանձնակի կարևորվեց FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունն այգում իրականացվող բարենորոգչական, կրթական և բնապահպանական նախագծերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ