News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Շատ շրջանավարտների համար Վերջին զանգը հոգեբանորեն կարող է տոն չլինել։ Այս  մասին այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողներին ասաց հոգեբան Աննա Բադալյանը։

«Շատ շրջանավարտների մոտ կարող է տոնի զգացողություն լինել, բայց որոշակի ճնշվածություն լինել ներսում եւ դա կարող է իրենց մոտ հոգեբանական խնդիրներ առաջացնել։ Տոնը հագուկապի կամ այլ ամբիցիաներ արտահայտելու առիթ դարձնելը ավելի շատ ծնողների ամբիցիաներն են, քան  թե երեխաների ցանկությունները»,-ասաց նա։

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ ճոխությունը ընդամենը ճնշվածության զգացում է առաջացնում շրջանավարտների մեծամասնության մոտ։

«Բոլորն էլ ցանկանում են ճոխ ռեստորանում նշել վերջին զանգը եւ ճոխ զգեստներ հագնել։ Բայց ոչ մեկ մեղավոր չէ, որ իր ծնողը հարուստ չէ, մյուսինն էլ հարուստ է։ Կարեւորը մարդու  գիտելիքն ու հասկացողությունն է»,-նշեց նա։

Արմեն Պողոսյանը նշեց, որ երբ ճնշված է լինում, երեխան շատ մեծ տրավմա է տանում։

Սպառողների ասոցիացիայի նախագահի խոսքով՝ կան գյուղեր, որտեղ 30 ընտանիք կա եւ ամբողջ դպրոցում  ընդամենը՝15 երեխա։

«Թող մեր իշխանությունները նրանց աջակցեն, որ նրանք այդ օրը իրենց լավ զգան։ Բազմաթիվ հայտնի արվեստի ներկայացուցիչներ կան, թող ամեն մեկը մի հեռավոր գյուղի դպրոց մեկնի։ Դա շատ մեծ նվեր կլինի նրանց համար»,-ասաց նա։

Նշենք, որ հանրապետությունում Վերջին զանգի տոնական միջոցառումները տեղի կունենան մայիսի 22-ին

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ