News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Ղրիմում հունիսի 24-ը հայտարարվել է սգո օր։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Ղրիմը սգում է եղբայրական Սևաստոպոլի հետ։ Երկուշաբթի օրը հանրապետությունում չեղարկվում են բոլոր մշակութային, սպորտային և ժամանցային միջոցառումները»,- նշել է Ակսյոնովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսաստանյան կողմը հայտնել էր, որ ուկրաինական ուժերը կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով գրոհել են Սևաստոպոլը։ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևի խոսքով, հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։

«Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի։ Առողջապահության ողջ համակարգը մոբիլիզացվել է, բժիշկներն ու բուժանձնակազմն աշխատավայրում են։ Վիրահատարաններ են տեղակայված։ Տուժածներին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- ասել է Ռազվոզժաևը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ